Թուրքիան կոչ է անում վերականգնել Մետաքսի ճանապարհը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 15:39
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրներին` վերականգնել Մետաքսի ճանապարհը:.«Մայրցամաքի հազարամյա պատմության ընթացքում հաստատվել է համաշխարհային առևտուր, և մենք կկամենայինք, որ վերականգնվեր Մետաքսի ճանապարհի երթուղին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նա համոզված է, որ Մետաքսի ճանապարհի վերականգնումը կհանգեցնի տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կոլեկտիվ ծաղկմանը, քանի որ այն կդառնա միջանցք Էներգետիկայի , առևտրի, հաղորդակցության, տրանսպորտի բնագավառներում:
Այդ իմաստով Գյուլը կոչ է արել պետությունների և կառավարությունների ղեկավարներին համաձայնագիր ընդունել տարանցիկ տրանսպորտի վերաբերյալ: Նա նաև առաջարկել է գործընկերներին ընդլայնել ֆինասնական ոլորտի համագործակցությունը և ընդգրկվել տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի առևտրի և զարգացման կապիտալում: « Տնտեսական համագործակցության կազմակերպության , Իսլամական և Ասիական բանկերի համագործակցության զարգացման շրջանակներում կարող են իրականացվել խիստ կարևոր նախագծեր մեր տարածաշրջանում»,- նշել է նա: «Մենք ակնկալում ենք, որ բանկը խիստ կարևոր ներդրում լինի կազմակերպության նախագծերի ֆինանսավորման համար»,- ասել է նա:
« Բացի Թուրքիայից , Իրանից և Պակիստանից, որոնք համարվում են բանկի հիմնադիր երկրներ, մենք հրավիրում ենք տվյալ բանկի աշխատանքներին մյուս երկրների ներգրավվածությունը»,- հայտարարել է Գյուլը:
Հիշեցնենք, որ տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին` Իրանի, Պակիստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ: Այսօր այս կազմակերպության մեջ ներառված են Ադրբեջանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:






Facebook
Tweet This
Email This Post
