Թուրքիայի նախագահը դարձավ տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 15:08
Թուրքական `Zaman. թերթի տեղեկատվությամբ`11 պետությունների և կառավարությունների ղեկավարների 11-րդ հանդիպման ժամանակ տնտեսական համագործակցության նախագահությունը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադից փոխանցվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Ստամբուլում դեկտեմբերի 21-22-ը բարձր մակարդակներում համագործակցության կազմակերպության հանդիպումից առաջ նիստեր են ընթացել այս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և կառավարության ղեկավարների մասնակցությամբ:
Համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1985 թվականին, որի կազմում են Իրանը, Պակիստանը և Թուրքիան: Այսօր այս կազմակերպության կազմում են նաև Ադրբեջանը,Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը. Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը:






Facebook
Tweet This
Email This Post
