Էրդողանը և Ահմադինեջադը տարածաշրջանային հարցեր են դիտարկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 14:58
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը չորեքշաբթի երեկոյան Ստամբուլում հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Այդ մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր: Էրդողանը և Ահմադինեջադը նշել են երկկողմ հարաբերությունների համապարփակ բարելավումների անհրաժեշտությունը: Կողմերը հայտարարել են , որ այդ քայլերը երկուստեք շահավետ են և նպաստում են աշխարհում և տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը: Ահմադինեջադը գտնվում է Ստամբուլում տնտեսական համագործակցության կազմակերպության XI գագաթնաժողովին մասնակցելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
