Ղազախստանը վավերացրել է Շանհայի համագործակցության կաղմակերպության հակաահաբեկչական համաձայնագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 13:37

Ղազախստանի Սենատը դեկտեմբերի 23-ին օրենք է ընդունել«Շանհայի համագործակցության կաղզմակերպության ահաբեկչության դեմ համաձայնագրի վավերացման մասին»: Այդ մասին իրազեկում են Ղազախստանի ԶԼՄ-ները: Շանհայի համագործակցության կաղմակերպության ահաբեկչության դեմ համաձայնագիրը ստորագրվել է 2009թվականի հունիսի 16-ին Եկատերինբուրգում: Այս համաձայնագրում կողմերը իրականացնում են իրենց իրավունքները և պարտականությունները ինքնիշխան հավասարության, պետությունների տարածքային ամբողջականության և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով:

Փաստաթղթում ներկայացված են օգնություն ցուցաբերելու, տեղեկատվության փոխանակության , օպերատիվ-հետաքննչական գործողությունների անցկացման մեխանիզմները: Փաստաթղթում հաստատվել են  նաև իրավասության սահմանները, սահմանվել են քրեական պատժելի գործունեությունը և ահաբեկչության նախազգուշացման միջոցները: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը ՇՀԿ-ի  համաձայնագիրը վավերացրել է սեպտեմբերի 29-ին:

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply