Ղազախստանում հանրաքվե են նախաձեռնում` Նազարբաևի նախագահական լիազորությունների ժամկետը երկարաձգելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 13:01

Ղազախստանի հանրությունը առաջարկում է երկարաձգել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունները մինչև 2020 թվականը:

«Դեկտեմբերի 10-ին Ուստ Կամենոգորսկ աքիմատին մենք հայց ենք ներկայացրել` նախաձեռնող խումբ ստեղծելու նպատակով, որը առաջարկում է բոլոր ղազախստանցիներին առաջին նախագահի լիազորությունները երկարաձգել մինչև 2020 թվականը»,- հայտարարել է Սեմիպալատինսկի պետական համալսարանի ռեկտոր Երլան Սիդիկովը` ելույթ ունենալով Արևելյան Ղազախստանի Կամենոգորսկ վարչական կենտրոնի ժողովում:Ինչպես տեղեկացրել է Ինտերֆաքսի մեկնաբանը, համաժողովի մասնակիցները նախաձեռնող խումբ են ստեղծել`  Ղազախստանի գործող նախագահի լիազորությունների ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար:
1991 թվականից , երբ հանրապետությունը ինքնիշխանություն ստացավ, Նազարբաևը մի քանի անգամ հաղթեց պետության ղեկավարի բաց ուղիղ ընտրություններում, վերջին անգամ`2005 թվականին, իսկ 1995 թվականին նրա նախագահական լիազորությունները երկարաձգվեցին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Ներկայումս Ղազախստանում նախագահական լիազորությունների ժամկետը 7 տարի է, 2012 թվականից այն կդառնա 5 տարի: Ավելի վաղ` տեղեկացվել է , որ Նազարբաևը պատրաստ է իր թեկնածությունը դնել 2012 թվականի նախագահական ընտրություններում:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply