«Պատգամավորներն իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի 3-րդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2010 12:57

Երեկ  ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետեւանքով այդ նախագծերը ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

Այս առնչությամբ Հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ այսօր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշվում է.

«Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները եւ ՀՀ Սահմանադրությունը: Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբեւէ պայքարել են Հայաստանի ազատության եւ անկախության համար:

Վստահ ենք, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետեւորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար: Սա տեւական պայքար եւ մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար:

Լեւոն Բարսեղյան

Ավետիք Իշխանյան

Սոնա Այվազյան

Արթուր Սաքունց

Վարուժան Հոկտանյան»:

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply