Հարավային Կորեայում սկսվել են պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 12:10
Հարավային Կորեայի զինուժը սկսել է պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները ապառազմականացված գոտում, որը երկիրը բաժանում է Հյուսիսային Կորեայից: Այս տարի հարավկորեական բանակը անց է կացրել 47 զորավարժություն, ինչը հոգեբանական ճնշում է Փհենյանի վրա: Վարժանքները անցնում են հարավկորեական մայրաքաղաքից 50 կմ հյուսիս տարածքում:Մասնակցում են բազմաթիվ զինվորներ և սպաներ, օգտագործվում են նաև նաև ռազմական տեխնիկա, որի թվում`36 ինքնաշեն հաուրից, համազարկային կայանքներ, 6 կործանիչ և ուղղաթիռ: Հրաձգության ընթացքում կօգտագործվեն մարտական արկեր:
Կրակոցները ևս մեկ անգամ Փհենյանին ցույց կտան հարավկորեական հզորությունը: Այս շաբաթվա սկզբում Հարավային Կորեայի ծովային հետևակը արդեն զանգվածային հրետակոծել է Դեղին ծովի այն տարածքը, որն անմիջականորեն մոտ է Հյուսիսային Կորեայի հսկողության տակ գտնվող տարածքին: Բացի այդ` Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը այժմ եռօրյա հրաձգություն են իրականացնում Ճապոնական ծովում`6 ռազմանավերի և հակամակույկային ուղղաթիռների մասնակցությամբ:
Հարավկորեական բանակը այս տարի 47 զորավարժություն է անցկացրել: Նոյեմբերի 23-ին հերթական անգամ սրվեցին հարաբերությունները Սեուլի և Փհենյանի միջև: Հարավկորեական Յոնփհենդոն ենթարկվեց Հյուսիսային Կորեայի կրակոցներին, զոհվեց 4 մարդ: Փհենյանի հայտարարության համաձայն` հարվածը Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների պատասխանն էր: Դեկտեմբերի 20-ին հարավայինների զինուժը կրկին մարտական գործողություններ ձեռնարկեց տվյալ շրջանում, սակայն Փհենյանը անակնկալ հայտարարեց, որ չի արձագանքի այդ գործողություններին:






Facebook
Tweet This
Email This Post
