Հրդեհներ Սյունքիում, Շիրակում, Տավուշում և Լոռիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2010 12:19

Դեկտեմբերի 22-ին`ժամը 13.33-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Բասեն գյուղում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը13.59-ին, մարվել`15.55-ին: Այրվել է Ս. Մինասյանին պատկանող անասնագոմի հարակից տարածքում պահեստավորված 100 հակ անաս­նակերը:

Նույն օրը`ժամը 13.34-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Լոռու մարզի  Գուգարք գյուղում: Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.17-ին, մարվել`16:14-ին: Այրվել է Հ. Քարհանյանին պատկանող տան հարակից տարածքում պահեստավորված 2 տ անասնակերը և 15 քմ մակերեսով փայտյա ծածկը:

Նույն օրը`ժամը 14.52-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի  Աչաջուր գյուղի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել`15.30-ին: Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 18.11-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի  Լեռնաձոր գյուղի հարակից սարալանջին: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.38-ին, մարվել`20.31-ին: Այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք և թփեր:

Դեկտեմբերի 23-ին`ժամը 04.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել`07.30-ին: Այրվել է Գ. Այվազյանին պատկանող հացատան տանիքը 66 քմ մակերեսով:

Դիտվել է 803 անգամ:
Print Friendly

Leave a Reply