Հնարավոր է կապերը խզեն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 23, 2010 12:23

Գերմանիայում  մարզվող հանրածանոթ պրոֆեսիոնալ  բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը և նրա մարզիչ Ուլի Վեգները հնարավոր է խզեն կապերը: Վեգները հայտարարել է, որ Աբրահամը չի կարողանում գտնել իր վերջին` բրիտանացի Կառլ Ֆրոչից կրած պարտության պատճառները և բոլորին  մեղադրում  է դրանում, բացի իրենից: Մարզիչն ասել է, որ եթե Աբրահամը չփոխի իր վերաբերմունքը թիմի անդամների նկատմամբ և չընդունի իր բացթողումները, ապա իրենց հետագա համագործակցությունն անիմաստ կդառնա: Հավելենք, որ Արթուր Աբրահամը ներկայումս ձախորդ օրեր է ապրում: Նա «Եվրասպորտ» հեռուստաընկերության վարկածով 2010-ի «Հիասթափություն» անվանակարգով մրցանակի հավակնորդ է: Աբրահամը եթե 2010-ին անցկացրած 31 մրցամարտերում հաղթել էր իր բոլոր մրցակիցներին, մինչդեռ, այս տարի նա պարտություններ է կրել Անդրե Դիրելից, Կառլ Ֆրոչից:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply