Վարորդը վրաեթրի է ենթարկել մայր ու աղջկան, ապա բախվել մեկ այլ մեքենայի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2010 12:07

Դեկտեմբերի 23-ին`ժամը 08.01-ին,  տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնին կից Պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ, 1978թ. ծնված Արթուր Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի Ե 109 ՊՀ 26 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 7-րդ շենքի թիվ 42 բնակարանի բնակիչ, 1960թ. ծնված Կարինե Գասպարյանին  և նույն հասցեի բնակիչ, 1992թ. ծնված Անահիտ Գասպարյանին, որից հետո Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել է 1972թ. ծնված, Երևան քաղաքի Կ. ՈՒլնեցու 2-րդ փակուղու 4-րդ շենքի թիվ 5 բնակարանի բնակիչ Նորայր Մխիթարյանի կողմից վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՏՍ 785 պետհամարանիշի  ավտոմեքենային:

Վրաերթի հետևանքով Կ. Գասպարյանը մահացել է տեղում, իսկ Ա. Գասպարյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դիտվել է 863 անգամ:
Print Friendly

Leave a Reply