Իրանի պատասխանը կործանարար կլինի Իսրայելի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 14:33

«Եթե Իսրայելը մտածի հարձակվել Իրանի վրա, կպատասխանենք ոչնչացնող հարվածով»,-հայտարարել է Իրանի Հեղափոխության պահապաններ բանակի փոխհրամանատարը: Ըստ Մուհամմադ Հիջազիի` սիոնիստական պետությունը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հակառակ դեպքում` Թեհրանի պատասխան հարվածը կործանարար հետևանք կունենա: Հիջազին անդրադարձել է նաև իր երկրի միջուկային ծրագրին. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր միջուկային ծրագիրն օգտագործելու ենք խաղաղ նպատակներով: Միջուկային զենքը տեղ չունի մեր ռազմական դոկտրինայում, որովհետև այն հակասում է մեր մարդասիրական ու գաղափարախոսական դավանանքին»,- հայտարարել է Հիջազին:

Դիտվել է 1801 անգամ:
Print Friendly

Leave a Reply