Կրթական ծրագիր ԱՄՆ-ում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 11:41
Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարում է 2011թ. «Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակմանհամաշխարհային ծրագրի»(Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ)սկիզբը: Հայցադիմումի ամբողջական փաթեթի հանձնման վերջնաժամկետն է` 2011թ.հունվարի 14, ուրբաթ, ժամը 17:00:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի դիմորդներին խրախուսում ենք հայցադիմումը լրացնել օնլայն ռեժիմով:
Դիմորդները, ովքեր չեն կարող օնլայն ռեժիմով լրացնել հայցադիմումը, կարող են ներբեռնել և
լրացնել տպելու համար նախատեսված հայցադիմումի փաթեթից:
Հայցադիմումի ամբողջական փաթեթը երեք օրինակով պետք է ներկայացնել
ք. Երևան, Զարոբյան 32 հասցեումգտնվող Այռեքսի հայաստանյան գրասենյակ (կամ Այռեքսի այլ գրասենյակներ) մինչև հունվարի 14-ը, ուրբաթ, ժամը 17:00-ը (տեղական ժամանակ):
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու նպատակով Այռեքսի հայաստանյան գրասենյակը կազմակերպում է երեք տեսակի սեմինարներ ստորև նշված օրերին և ժամերին.
«Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագրի մասին» սեմինարներ, որոնց ընթացքում մանրամասն կներկայացվի ծրագիրը:
Ուրբաթ, դեկտեմբերի 24, 2010, 17:00
Չորեքշաբթի, դեկտեմբերի 29, 2010, 15:00
Ուրբաթ, հունվարի 7, 2011, 13:00
«Հայցադիմումի խմբային քննարկումներ» թեմայով սեմինարներ, որոնց ընթացքում կքննարկվի հայցադիմումի ճշգրիտ լրացման կարգը:
Ուրբաթ, դեկտեմբերի 24, 2010, 18:00
Չորեքշաբթի, դեկտեմբերի 29, 2010, 16:00
Ուրբաթ, հունվարի 7, 2011, 14:00
Կիրակի, հունվարի 9, 2011, 13:00
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի,Ղ
րղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և
Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարիսովորել ԱՄՆ համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց գիտական աստիճան ստանալու:
Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար առաջարկում է կրթություն հետևյալ ծրագրային ուսումնական ոլորտներում`
հաշվապահություն,գյուղատնտեսություն, մարդաբանություն/ազգագրություն, կենսաբանություն, բիզնես, քիմիա, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, քրեական իրավունք,
տնտեսագիտություն,կրթություն, ճարտարագիտություն, շրջակա միջավայրի կառավարում, երկրաբանություն,
սպասարկման և տուրիզմի կառավարում, միջազգային հարաբերություններ,լրագրություն և հանրային հաղորդակցություն, իրավագիտություն,
ֆիզիկա, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, քաղաքաշինություն և ամերիկագիտություն:
Ծրագրի հաղթողները պետք է.
այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն;
Առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ), ինչպես նաև երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն ուսումնական պրակտիկայի:
Առաջին կուրսի ուսանողները կբնակվեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կհաճախեն երկամյա համայնքային քոլեջներ:
Մյուսբոլոր ուսանողները կհաճախեն քառամյա համալսարաններ կամ քոլեջներ և կբնակվեն հանրակացարաններում:
Կրթաթոշակն ամբողջովին ֆինանսավորված է և ապահովում է.
աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում դիմորդի բնակավայրից ԱՄՆ ուրընկալող բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը, բժշկական ապահովագրություն, համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ ուսումնական վճարները, ամսական կրթաթոշակ ապրուստի ծախսերի համար, դրամական միջոցներ հնարավոր այլ ծախսերի համար
գրքեր ձեռք բերելու համար միջոցներ
շրջանավարտների համար նախատեսված համագործակցության և վերապատրաստման բազմաթիվ ծրագրերի մասնակցելու հնարավորություն:
մանրամասն տեղեկությունների համար այցելել www.irex.am, օնլայն հայցադիմումները կարելի է ներբեռնել այստեղից :






Facebook
Tweet This
Email This Post
