Մեկ օրում փրկարարները 2 անգամ փրկել են անօգնական վիճակում հայտնված կնոջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2010 11:57

Դեկտեմբերի 22-ին`ժամը 14.34-ին,  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի 9-րդ շենքի թիվ 11 բնակարանի բնակիչը վայր է ընկել և չի կարող բացել բնակարանի դուռը: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է 1934թ.-ին ծնված Վարդանուշ Դիլբարյանը, որին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

Սակայն, ժամը 20.01-ին,նորից ահազանգ է ստացվել, որ բնակիչը կրկին վայր է ընկել և չի կարող բացել բնակարանի դուռը:

Փրկարարները` բացել են բնակարանի դուռը, որտեղ հատակին ընկած վիճակում հայտնաբերվել է Վարդանուշ Դիլբարյանը:  Նա տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Նույն օրը`ժամը 17.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 13-րդ շենքի թիվ 31 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների և հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1926թ.-ին ծնված Էդուարդ Հարությունյանի  դին:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply