Ռուսաստանը Աֆղանստանին կմատակարարի ուղղաթիռներ և հրազեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 11:26

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի` դեկտեմբերի 22-ին, քննարկել է իրադրությունը Աֆղանստանում: Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ այս երկրի համար գլխավոր սպառնալիքը Ալ Ղաիդայի թալիբների ակտիվությունն է: Այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի կայքէջը: Ռուսաստանի դեսպանը հայտարարել է, որ Լիսսաբոնում տեղի ունեցած Ռուսաստան- ՆԱՏՕ  գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել տարանցման պայմանների մասին, որոնք Ռուսաստանը տրամադրում է ՆԱՏՕ-ին` Աֆղանստան բեռնափոխադրումների համար, և  ընդգծել է, որ այդ պայմանները տարածվում են հակառակ ուղղության տարանցման  վրա: Նրա խոսքով` նախատեսվում է ընդլայնել կադրերի նախապատրաստումը Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Պակիստանի  իրավապահ կառույցների համար, նախևառաջ` նախատեսված թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտի համար: .  Բացի այդ` հավանության է արժանացել այսպես ասած`«ուղղաթիռների փաթեթը», որը ենթադրում է Աֆղանստանի օդաչուների ուսուցում, ինչպես նաև  Աֆղանստանի ուժային կառույցների համար ռուսական ուղղաթիռների տեխնիկայի սպասարկում: Կմատակարարվեն թեթև հրազենային զենք և ռազմամթերք իրավապահ մարմինների համար: . Վիտալի Չուրկինը նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել այն հաստատությունները, որոնք կառուցվել են Աֆղանստանում` ԽՍՀՄ-ի միջոցներով:

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply