Ռուսաստանը և ԱՄՆ-ն կարող են անցնել ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման պայմանագրի իրագործմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2010 11:00

Մոսկվան և Վաշինգտոնը կարող են անցնել ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման  միջոցառումներին, քանի որ ԱՄՆ-ի Կոմգրեսի Սենատում երեկ վավերացրել են համապատասխան համաձայնագիրը: ԱՄՆ_ի պետքարտուղարի` զենքի համաձայնագրի հսկողության  հարցերով տեղակալ Ռոուզ Գեթթեմյուլլերը մեկնաբանել է համաձայնագրի իրականացման հեռանկարները: Համաձայնագրի վավերացմանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր, 26 պատգամավոր` դեմ: Մինչ քվեարկության ընթացակարգը վիճահարույց էր` արժե°  ընդունել համաձայնագիրը, թե` ոչ: Գեթթեմյուլերը չի կարողացել պատասխանել հարցին, թե  նախագահ Բարաք Օբաման փաստաթուղթը երբ է վավերացնելու :

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply