Վիրահատել են Ալլա Պուգաչովայի սիրտը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 23, 2010 10:27

Ռուսական էստրադայի վետերան Ալլա Պուգաչովային սրտի անոթների ստենտավորման վիրահատություն են արել:

Սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի տնօրեն Լեո Բոկերիայի մամուլի քարտուղարը հայտնել է, որ երգչուհին գտնվում է առանձին հիվանդասենյակում: Վիրահատությունը հերթական է եղել: Այն արել են կենտրոնի առաջատար մասնագետները: ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ սրտի անոթների նեղացման դեմ վիրահատություններ Պուգաչովային նախկինում էլ են արել:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply