Քննարկվել են 2011թ. ռազմավարական ծրագրերին առնչվող հարցեր
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 23, 2010 10:23
ՀՀ տրանպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2011 թվականի ռազմավարական ծրագրերին`մասնավորապես «Հյուսիս-Հարավ» երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորման, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի տեխնիկատնտեսական հիմնավորման և ֆինանսավորմանն առնչվող հարցեր:
Ռուսական կողմը տեղեկացրել է, որ 2011թ.-ի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջոցների հաշվին կիրականացվի Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի շինարարության նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը: Հիմնավորման արդյունքների հիման վրա կքննարկվեն նախագծի ֆինանսավորման և շինարարական աշխատանքների հարցերը:
Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ նախարար Վարդանյանը ներկայացրել է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ազատ առևտրի գոտու և լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագծերը:






Facebook
Tweet This
Email This Post
