Հրաշափառ խայտառակություն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 22, 2010 23:11
Այսօր Երևանի «Հատիսը» հյուրընկալվելիս բակետբոլիստուհիների Եվրոպայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումում 63:94 հաշվով պարտվեց Մոսկվայի «Դինամո» ակումբին և դուրս մնաց պայքարից: Ընդ որում, ի տարբերություն «Հատիսի», մոսկովյան թիմն ապավինում է միայն ռուսաստանցի բասկետբոլիստուհիների ուժերին, ոչ թե արտասահմանցիների` վարձկանների: Հիշեցնենք, որ «Հատիսի» վրա մեծ փողեր են ծախսվել, իսկ օրերս միայն «Վիվասել-ՄՏՍ»-ը 70 մլն դրամ էր տրամադրել: Մեր թիմն այս ստուգատեսում 6 խաղ անցկացրեց և նույնքան պարտություն կրեց: Արդյունքն ուղղակի խայտառակ է:






Facebook
Tweet This
Email This Post
