Լիբանանում երբևէ այդ թվով զբոսաշրջիկներ չեն եղել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 17:55
Լիբանանի զբոսաշրջության նախարարության հրապարակած հաշվետվության համաձայն` այս երկիր վերջին 11 ամիսների ընթացքում այցելել է 2 միլիոն զբոսաշրջիկ: Lebanon Weekly Monitor հրատարակությունը տեղեկացրել է, որ այդ թիվը 17,6 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա համապատասխան վիճակագրությունը և բոլոր ժամանակների համար համարվում է ռեկորդ: Զբոսաշրջիկների մեծ մասը արաբներ են`41 տոկոս, նրանց հաջորդում են եվրոպացիները`25 տոկոս: Այդուհանդերձ` լիբանանցիները զգուշավորություն են հանդես բերում, քանի որ հարաբերական անդորրը հանկարծ կարող է խաթարվել` կապված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության` միջազգային տրիբունալի հետաքննության հետ: Հեզբոլլահին մեղադրելը, ամենայն հավանականությամբ, բռնությունների ալիք կբարձրացնի, հնարավոր է նաև` սադրի քաղաքացիական պատերազմ:






Facebook
Tweet This
Email This Post
