Մեծ Բրիտանիայում դրամահատել են առաջին ոսկե մետաղադրամը` նվիրված արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդդլթոնի կայանալիք հարսանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 17:13

Մեծ Բրիտանիայում  դրամահատել են առաջին ոսկե մետաղադրամը` նվիրված արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդդլթոնի կայանալիք հարսանիքին: 5 ֆունթանոց մետաղադրամը կարելի է ձեռք բերել 1550 ֆունթ սթերլինգով, ինչը համարժեք է 2400 դոլարին: Իսկ ոսկեզօծ արծաթե մետաղադրամը արժե 85 ֆունթ, այսինքն`132 դոլար, իսկ մաքուր արծաթը`55,5 ֆունթ, այսինքն` 86 դոլար:

Այս շաբաթ Միացյալ Թագավորությունում մեկնարկել է հուշանվերների պաշտոնական վաճառքը` ի պատիվ 2011 թվականի ապրիլի 29-ի հարսանեկան արարողության: Մետաղադրամի  գծագրման հարցերով զբաղվել են Ուիլյամսը և Միդդլթոնը: Այդ հուշանվերների արժեքը կազմում է 25-ից մինչև 40 ֆունթ սթեռլինգ: Հավանության են արժանացել նաև ժանյակների, ինքնահոսների, կրակայրիչների, հովարների, փչովի և բյուրեղապակյա գնդակների, մատնոցների վաճառքը: Ըստ որում` այդ հուշանվերների պատրաստման ժամանակ պետք էկիրառվեն Բուքինհեմյան պալատում հաստատված Ուիլյամի և Քեյթի լուսանկարները, որի հեղինակը լուսանկարիչ Մարիո Թեսթինոն է:

Դիտվել է 1158 անգամ:
Print Friendly

Leave a Reply