Հայաստանի ծանրորդները հաջող մեկնարկ կատարեցին Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | July 29, 2009 14:05
56 կգ քաշայինների պայքարում Սմբատ Ավագյանը երկամարտի 237 (104+133) կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Մեր երկրի ներկայացուցիչը պոկում վարժությունում 3-րդն էր, սակայն հրում վարժությունում նա չի ունեցել հավասարը: 62 կգ քաշային Ռուբեն Մամոյանն էլ երկամարտում դարձել է արծաթե մեդալակիր` 265 (122+145) կգ: Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչն ուժեղագույն է ճանաչվել, պոկում վարժությունում էլ արժանացել է արծաթե պարգևի: Իսկ երկամարտում չեմպիոն է դարձել կիպրացի Դիմիտրիս Մինացիդիսը` 267 (122+145) կգ:






Facebook
Tweet This
Email This Post
