Իտալացի ուսանողները բողոքում են համալսարանական բարեփոխումների դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 16:49

Իտալացի հազարավոր ուսանողներ հավաքվել են Հռոմում , որպեսզի մասնակցեն համալսարանական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներին: Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոն տանող ճանապարհները, որպեսզի անկարգություններ թույլ չտա, ինչը տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին:Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:.
Նախօրեին ուսանողների ղեկավարները հայտնել էին բաց դիմակայությունից իրենց խուսափելու մասին, սակայն գաղտնի էին պահել ցույցի երթուղին և անակնկալ էին խոստացել:Համաձայն Իտալիայում համալսարանական բարեփոխման` երկրի բուհերը կկրճատվեն: Չորեքշաբթի սենատում քվեարկության է դրվել բարեփոխման նախագիծը, ուսանողները պահանջում են շրջափակել նախագիծը:

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply