Սաուդյան Արաբիայի միապետը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 16:27

Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան դուրս է գրվել Նյու Յորքի հիվանդանոցից, որտեղ նրան հաջող վիրահատել են: Այդ մասին տեղեկացնում են Սաուդյան Արաբիայի պետական տեղեկատվական գործակալությունները : Նա տեղափոխվել է Նյու Յորքի իր առանձնատուն` վիրահատությունից հետո ապաքինվելու  և ֆիզիոթերապիայի կուրսը շարունակելու համար: Հայրենիք վերադառնալու ժամանակացույցի մասին չի տեղեկացվում: Ավելի վաղ` Reuters-ը տեղեկացրել է, որ սաուդյան միապետը Նյու Յորք էր ժամանել թրոմբից բուժվելու  նպատակով:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply