Գերեվարվել է Ռուսաստանի հարավի մահմեդականների ղեկավարի որդին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 16:16
26-ամյա Նաիլ Բիքմաևը կորել է հենց սեփական տան բակից: Նա Դոնի Ռոստովի մզկիթներից մեկի իմամն էր: Երբ նրան սկսել են փնտրել` գտել են նրա բանալիի պատյանը և բջջային հեռախոսը, որից հանված էր սիմ -քարտը:
Գերեվարվածը Ռուսաստանի հարավի և Դոնի Ռոստովի մահմեդական հոգևոր վարչության ղեկավարի որդին էր: Որպեսզի հանցագործների ուշադրությունը չգրավեն, մուֆտիի որդու որոնողական աշխատանքներին ներգրավել են հարազատները և ծանոթները: Գերեվարողները դեռևս չեն կապվել մուֆտիի հետ և նախապայմաններ չեն առաջադրել:






Facebook
Tweet This
Email This Post
