Ալ Ղաիդան ծրագրել է թունավորել ամերիկացիներին բարերում և ռեստորաններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 15:53

Ալ Ղաիդայի գրոհայինները ծրագրել են  ցիանիդով  և ռիցինով թունավորել ռեստորանների և բարերի այցելուներին: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը` վկայաբերելով ԱՄՆ_ի ներքին անվտանգության դեպարտամենտի ներկայացուցչին:

ԱՄՆ_ն տեղեկատվություն է ստացել, որ Ալ Ղաիդան դիտարկում է պարենի մատակարարումներում թույն տեղադրելու մարտավարությունը: Այդ մասին CNN-ին հաստատել են կառավարական շրջաններից:

Ամերիկացի պաշտոնյաները հաստատում են, որ խոսքը մարտավարության մշակման մասին է և ոչ թե` իրական գործողությունների: Այդուհանդերձ,  ԱՄՆ-ի իշխանությունների ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել խոշորագույն ռեստորանների, հյուրանոցների տերերի հետ, որպեսզի վերջիններս  զգոն լինեն հնարավոր չարագործության հանդեպ:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply