Ոչ թե ավազակային հարձակում, այլ հանցագործության մասին սուտ մատնություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2010 15:53

Ոստիկանությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ  դեկտեմբերի 21-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1979 թ. ծնված Տաթևիկ Պ.-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 23.50-ի սահմաններում, երկու անծանոթներ, բնակարանի դուռը թակելուց հետո մտել էին ներս և դանակի սպառնալիքով հափշտակելով 307.000 դրամ և 80.000 դրամ արժողության ոսկյա զարդեր` դիմել փախուստի:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի քննչական բաժնի և Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ Տաթևիկ Պ.-ի նկատմամբ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ նրա կողմից կատարվել է հանցագործության մասին սուտ մատնություն. նա ծախսել էր ՌԴ-ում գտնվող ամուսնու ուղարկած գումարները, իսկ ոսկյա զարդերը գրավադրելով բանկում՝ սուտ մատնություն էր կատարել և ավազակային հարձակման պատրանք ստեղծել, որպեսզի արդարանա դեկտեմբերի 21-ին ՌԴ-ից վերադարձող ամուսնու առջև:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ Տաթևիկ Պ.-ն քննչական բաժնում խոստովանական ցուցմունքներ է տվել:  Կատարվում է քննություն:

Դիտվել է 1803 անգամ:
Print Friendly

Leave a Reply