Թուրք ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել Իզմիրի կաթոլիկ եկեղեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 13:57

Թուրքիայի Ազգային հետախուզական մարմինը Անկարայում, Բորսայում և Քոնիայում ձերբակալել է ևս 35 մարդու, որոնք կասկածվում են անօրինական «Հիզբ-ութ Թահրիր» կազմակերպությանն անդամակցելու մեջ: Նրանց մոտ հայտնաբերվել են քարտեզներ, ինչպես նաև թռուցիկներ, որոնց վրա կոչ են անում ստեղծել մեկ միասնական իսլամական պետություն, վերականգնել «Խալիֆաթը» և մահմեդական հասարակությունը կառավարել Շարիաթի օրենքներով:

Ձերբակալվածների թվում են նաև մտավորականներ և համալսարանների դասախոսներ: Թուրքական «Kanal-D»-ի հաղորդմամբ` ահաբեկիչները ծրագրել են նաև Իզմիրի Մայր Աստվածածին կաթոլիկ եկեղեցում մեծ պայթյուն իրականացնել: Անվտանգության ուժերի ձեռքն ընկած «Խալիֆայության հողերը» քարտեզի մեջ նշված են եղել այն երկրները, որոնք պետք է մտնեն ստեղծվելիք Խալիֆայության կազմի մեջ. դրանք են՝ Ուկրաինան, Իսպանիան, Ղազախստանը, Հնդկաստանը, Գաբոնը, Եգիպտոսը, Մոզամբիկը, Մադագասկարը, Ինդոնեզիան եւ այլն։ Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել էին 165 մարդու` երկրի 23 քաղաքներից. նրանց մոտ հայտնաբերվել էին մեծ քանակության զենք-զինամթերք, ինչպես նաև հակապետական գործողությունների վերաբերյալ փաստաթղթեր:


NTVcnbc, Kanal-D

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply