Օդանավակայանում ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող երիտասարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2010 15:05

Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները դեկտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գևորգ Վարդանյանին:

Վերջինս  այս տարվա  սեպտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ  Գ. Վարդանյանը կալանավորված է:

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply