Յուլիա Տիմոշենկոյին կրկին կանչում են հարցաքննության Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 14:30
Յուլիա Տիմոշենկոյին կրկին կանչում են հարցաքննության Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից: Դեկտեմբերի 20-ին Գերագույն դատախազությունը Տիմոշենկոյի հանդեպ միջոցների ոչ նպատակահարմար օգտոգործման մեղադրանք է հարուցել. միջոցները ստացվել են Կիոտի համաձայնագրի շրջանակներում`ջերմոցային գազերի արտահոսքի համար նախատեսված քվոտաների վաճառքից: Դատախազության վճռի համաձայն` Յուլիա Տիմոշենկոն, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կանխամտածված միջոցները օգտագործել է անձնական շահերի համար:
Այդ միջոցները Ուկրաինան ստացել է այն իրողությունից հետո, երբ Ուկրաինան 2009 թվականի մարտին Ճապոնիային վաճառել է 30 միլիոն միավոր` ջերմոցային գազերի արտահոսքի սահմանված քանակով:Ապրիլին Տիմոշենկոն հաստատել է, որ Ուկրաինայի կառավարությունը ստացել է 3 միլիարդ գրիվեն, ինչը համարժեք է 375 միլիոն դոլարին:
Ինքը` Տիմոշենկոն, կարծիք է հայտնել, որ սա գործող իշխանության շահարկումն է`քաղաքական մրցակցի հետ հաշվեհարդար լինելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
