Շվեդիայում կանցնեն ՆԱՏՕ-ի «Toxic Trip» զինավարժությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 13:31

Շվեդական համալսարանական հայտնի Ուպսալա քաղաքի տարածքում` Ստոկհոլմից 70 կմ հեռավորության վրա գտնվող վայրում, այս տարվա սեպտեմբերին կանցկացվեն ՆԱՏՕ-ի «Toxic Trip» զինավարժությունները: Դրանցում կմասնակցեն Շվեդիայի, Ֆրանսիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի և Թուրքիայի ներկայացուցիչները: Հարկ է նշել, որ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չէ:

Ուսումնավարժանքների նպատակը ռադիոակտիվ ճառագայթման ենթարկված տարածքներից մարդկանց տարհանման միջոցների, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման մեթոդների մշակումն է: Վարժանքներին կմասնակցի 180 զինվորական:

ITAR-TASS գործակալություն
Լուսանկարը` toxictrip.dk

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply