Հրդեհները Եվրոպայում շարունակվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 13:28

Եվրոպայի հարավում արդեն մեկ շաբաթ քամիների պատճառով տարածվող հրդեհների դեմ պայքարը շարունակվում է:
Հունաստանում կրակը հասել է Աթենքի մատույցներին: Արտակարգ իրավիճակի վատթարացումից խուսափելու նպատակով ոստիկանությունը փակել է հյուսիսից մայրաքաղաք տանող հիմնական ճանապարհը:

Վերջին շաբաթվա ընթացքում Հունաստանում գրանցվել են հարյուրավոր անտառային փոքր և մեծ հրդեհներ, որոնց դեմ այս պահին օդանավերի և ուղղաթիռների օգնությամբ պայքարում են ավելի քան 10 հազար հրշեջ:

Արդեն 5 օր է` կրակի դեմ պայքար են մղում նաև ֆրանսիական Կորսիկայում, ուր հրշեջներին օգնության հասած երկու կամավորներ ձերբակալվել են կանխամտածված հրկիզման կասկածանքով:

Ընդհանուր առմամբ, նման կասկածներով Կորսիկայում ձերբակալվել են 8 հոգի: Միայն վերջին օրերին կղզու հարավում այրվել է 4-6 հազար հա եզակի անտառ:

Նմանատիպ իրավիճակ է նաև Իսպանիայում, ուր մեկ շաբաթվա ընթացքում 20 հազար հա կանաչ տարածություն է այրվել:

Իրավիճակը լարված է մնում Արագոն նահանգի հյուսիս-արևելքում: Անտառային հրդեհները մոտենում են մայրաքաղաք Մադրիդին, ուր սկսվել են տարհանման աշխատանքները:
Այստեղ ևս մի քանի հոգի է ձերբակալվել` կանխամտածված հրկիզման մեղադրանքով:

Euronews.net
Լուսանկարը` AP

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply