Հոլոքոստից 65 տարի անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 12:59

Երուսաղեմում Հոլոքոստի Յադվաշեմ հուշահամալիրի թանգարանից տեղեկացրել են, որ հաստատել են 4 միլիոն հրեաների անձի իսկությունը, ովքեր զոհվել են նացիստական ցեղասպանության հետևանքով: Իսկ 6 միլիոն զոհերի  ինքնությունը երբևէ չի հաստատվի: Յադ Վաշեմի տնօրեն Ավներ Շալևը հայտարարել է.«Սա մեր բարոյական պարտքն է, մեր պարտավորությունը գտնել տեղեկատվությունը և հարգել յուրաքանչյուր զոհի  հիշատակը: Մեր  հետազոտությունների արդյունքում` հայտնաբերվել են շատ նյութեր, որը կօգնի մեզ պայքարելու Հոլոքոստը հերքողների դեմ»:«Ես չգիտեմ, ինչպես կարող ենք հաստատել բոլորի անունները: Սպանվել են բազմաթիվ երեխաներ:  Բազմաթիվ մարդիկ Համակենտրոնացման ճամբարներում  են զոհվել: Այդ մասին պահոցային ոչ մի նյութ չի մնացել: Շալևը ընդգծել է, որ Հոլոքոստի զոհերի վերջին`1999 թվականի ցուցակի տվյալները կրկնապատկվել են ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ: Բացի այդ` Արևելյան Եվրոպայում, որտեղ հիմնականում ոչնչացրել են հրեաներին, կոմունիստական իրավակարգի տապալումից հետո բացվեցին պահոցները: Շալևը հաստատել է, որ զոհերի ինքնության ճանաչման ընթացակարգը կշարունակվի:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply