Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

Պաշտոնական, Օրվա լուր | | December 22, 2010 12:34

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակ­ներում հագեցվել է նաև բժշկական ժամանակակից սարքա­վորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատ­րաստ­ման, հիվանդանոցի կա­ռավարման ժամանակակից սկզբունքների և համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1,078,602,000,0 դրամ (շուրջ 2 մլն. 900 հազար ԱՄՆ դոլար):

2009թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխա­տանք­ներ են իրականացվել ևս չորս մարզային` Հրազդանի, Իջևանի, Արմա­վիրի, Արարատի  բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգ­նության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզե­րից Երևան հիվանդների հոսքը:

Գորիսի բժշկական կենտրոնում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքին և դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply