ՄԱԿ_ի գլխավոր Վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի ներկայացրած ռասիզմի գաղափարների քարոզչությունը անընդունելի համարելու բանաձևը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 11:31

ՄԱԿ_ի գլխավոր Վեհաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի ներկայացրած ռասիզմի գաղափարների քարոզչությունը անընդունելի համարելու բանաձևը, որում մասնավորապես դատապարտվում են նրանց հերոսացումները, ովքեր մասնակից են նացիզմի հանցագործություններին:

Փաստաթղթին աջակցել են 129 պատվիրակություններ, երեքը` ԱՄՆ-ն, Պալաուն, Մարշալյան կղզիները` դեմ, իսկ 52-ը ձեռնպահ էին, որոնց թվում` Եվրամիության երկրները, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և այլ երկրներ: Ռուսաստանի ներկայացրած փաստաթուղթը, որին համահեղինակ են մի շարք երկրներ, դատապարտում է նացիզմի հանցագործությունների մասնակիցների հերոսացումը: Բանաձևը արդիական է, ինչը հակազդում է ռասիզմի ժամանակակից դրսևորումներին, ռասայական խտրականությանը և քսենոֆոբիային: Բանաձևում մասնավորապես մտահոգություն է արտահայտված Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ մարտնչած զինվորների հուշարձանների չդադարող սրբապղծման առնչությամբ: Բանաձևում նշվում է.«Ցանկացած հանցագործություն`հօգուտ ազգայնական, ռասայական, կրոնական ատելության, իրենից սադրանք է ներկայացնում, այս գործողությունները   պետք է համարվեն հանցագործություն և օրենքով պատժվեն»,- ասվում է բանաձևում: Ուշագրավ է, որ այդօրինակ բանաձևեր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում ընդունվում են 2005 թվականից հետո ամեն տարի` Ռուսաստանի նախաձեռնությամբ:ԱՄՆ-ն ավանդաբար դեմ է քվեարկում` պատճառաբանելով, որ սա հակադրվում է ազատության սկզբունքին և բացի այդ` քրեական պատիժներով ռասիզմի դեմ պայքարելը  խնդրի  լուծում չի համարում:

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply