Բրիտանացի խորհրդարանականները կրկնապատկել են իրենց հատուցումների չափը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 29, 2009 13:22

«The Daily Telegraph»-ի հուլիսի 28-ի հրապարակման համաձայն` բրիտանական խորհրդարանի հանձնաժողովը կրկնապատկել է խորհրդարանականների` գործուղումների ժամանակ տրամադրվող գումարների չափը` հասցնելով ամսեկան 400 ֆունտ ստերլիգից 775-ի:

Այս որոշումը, աղբյուրի տեղեկացմամբ, ընդունվել է Համայքների պալատի արձակուրդների մեկնարկից մի քանի օր առաջ և ոչ մի կերպ չի լուսաբանվել:

Որոշման համաձայն` գումարային հատուցումը ստանալու համար խորհրդարանականին այսուհետ ընդամենը հարկավոր կլինի նշել, թե ամսվա ընթացքում քանի օր է նա անցկացրել գործուղման մեջ` առանց այլ ապացույցներ ներկայացնելու:

Ակնկալվում է, որ վերջերս պատգամավորական ծախսերի հետ կապված սկանդալի ֆոնի վրա, առանց հանրային քննարկման ընդունված այս որոշումը հարկատուների դժգոհության նոր ալիք կբարձրացնի:

The Daily Telegraph
Լուսանկարը` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքից

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply