Գյումրիում տեղի կունենա Բլոտի ազգային լիգայի համագումարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 22, 2010 11:27

Դեկտեմբերի 24-ին` ուրբաթ օրը, Գյումրիում տեղի կունենաւ Բլոտի ազգային լիգայի (ԲԱԼ) հիմնադիր համագումարը, որի ժամանակ կհաստատվեն Բլոտի ազգային լիգայի կանոնադրությունը, Բլոտի կանոնագիրքը և  Խաղի վարքականոնը:

Բլոտի Ազգային Լիգայի հիմնադիր Համագումարին հետաքրքրված խաղասերների մասնակցությունը բաց է: Կազմակերպչական խնդիրները պատշաճ լուծելու համար, խնդրվում է բոլոր նրանց, ովքեր կամենում են մասնակցել հիմնադիր համագումարի աշխատանքներին` գրանցվել (0312) 50622 հեռախոսահամարով:

Համագումարը նախատեսված է անցկացնել Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբում, դեկտեմբերի 24-ի ժամը 14-ին:

Բլոտ թղթաղաղի կանոնակարգ- նախագիծը տես ԱՅՍՏԵՂ

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply