ԶԼՄ-ներ. Պուտինի հանդիպումը ֆանատների հետ` նախընտրական ժեստ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 22, 2010 11:04

Փորձագետները կարծիք են հայտնել, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը երկրպագուների հետ և ծաղիկներ դնելը սպանված Եգոր Սվիրիդովի գերեզմանին` նախընտըրական ժեստ է:«Մեդվեդևը իր հավակնոտությունը դրսևորեց իրավապահ մարմինների նկիատմամբ, իսկ Պուտինը ընտրեց առավել  խաղամրցույթային ոճ, սա ավելի հաջողակ տարբերակ է»-հայտարարել է քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը:

Նրա խոսքով` նացիոնալիզմի թեման, որը ծագել է Մանեժային հրապարակի դեպքերից հետո, կարող է նշանակային լինել նախընտրական կամպանիայում: Քաղաքագետի գնահատմամբ`իներցիոն սցենարները իշխանություններին շահավետ չեն.այն իրավիճակում, երբ մարդկանց մտահոգում է պարենամթերքների սակագները, երկաթուղային տոմսերի գները, քաղաքական տեսակետից նրանց կարելի է կողմնորոշել դեպի առավել ագրեսիվ հիմնախնդիրները:«Դեղատոմսը նոր է.կա հիմնախնդիր, հարկ է իրավապահ մարմիններին նոր լիազորություններ տալ և կոշտացնել օրենսդրությունը: Պուտինի պարագայում` կոշտացնել գրանցումների կանոնները:«Նման դեպքում հաղթում է նա`ով կոշտ դեմք և կոշտ հայտարարություններ է անում»,- հայտարարել է քաղաքագետը:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply