Բելինսկու փողոցում ավտոմեքենան բախվել է տան պարիսպին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 11:07
Դեկտեմբերի 22-ին`ժամը 00.06-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բելինսկու փողոցի թիվ 36 տան հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհա-տրանսպորտային պատհար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարճության հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 16 ՏՕ 810 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է տան պարիսպին, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել1985թ.-ին ծնված Հասմիկ Գրիգորյանը, որին մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:






Facebook
Tweet This
Email This Post
