Մասիս քաղաքում բեռնատար ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 11:02
Դեկտեմբերի 21-ին`ժամը 17.25-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել`20.30-ին: Այրվել է Ա. Քոչարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 64 քմ մակերեսով և պահեստավորված 800 հակ անասնակերը:
Նույն օրը`ժամը 22.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 139 հասցեում գտնվող մթերային խանությում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.40-ին, մարվել`23.05-ին: Այրվել են խանութի պահեստային մասը` 3 քմ մակերեսով, սառնարան և տնտեսական ապրանքներ:
Դեկտեմբերի 22-ին`ժամը 02.07-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի թիվ 27 տան բակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.15-ին, մարվել`02.31-ին: Այրվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 20 ՏՏ 302 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենայի առջևի մասը և վարորդի խցիկը:
Նույն օրը`ժամը 06.05-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հ/Ա Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 17-րդ բնակարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել`07.01-ին: Այրվել են հյուրասենյակի 12 քմ մակերեսով հատվածը և կենցաղային իրեր:






Facebook
Tweet This
Email This Post
