Քննարկել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 22, 2010 10:28
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին եւ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այս մարզաձեւի մասսայականացմանը պատանիների շրջանում:
ԼՂՀ ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Արցախում սպորտի եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը մշտապես նպաստելու համար՝ այն համարելով կարեւոր հայրենանվեր գործունեություն:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:






Facebook
Tweet This
Email This Post
