Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից Ջեֆրի Ռոբերտսոնը դարձել է Ջուլիան Ասանժի փաստաբանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2010 0:28

ՄԱԿ նախկին դատավոր, բրիտանացի փաստաբան, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կողմնակից Ջեֆրի Ռոբերտսոնը դարձել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանը: Ռոբերտսոնն ընդհատել է արձակուրդն Ավստրալիայում եւ վերադարձել Լոնդոն` WikiLeaks-ի հիմնադիրի շահերը պաշտպանելու համար, որին մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

Երկար տարիների ընթացքում Ջեֆրի Ռոբերտսոնն ուսումնասիրել եւ ապացույցներ է հավաքել Հայոց ցեղասպանության մասին: Մեծ Բրիտանիայի հայ համայնքի խնդրանքով անցյալ տարի Ռոբերտսոնը հրապարակել է իրավաբանական եզրակացություն, որում ասվում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը եղել է Հայոց ցեղասպանություն, հաղորդում է RFE/RL-ը:

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply