46 բռնադատվածներին բնակարանային պայմանները բարելավելու նպատակով կտրամադրվի վարկ`տարին 1% տոկոսադրույքով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 29, 2009 13:32

dolarԱյս տարի բռնադատվածների և նրանց ժառանգների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով վարկ կտրամադրվի 46 անձի, որոնք արդեն իրենց դիմումներով ներկայացել են ՀՀ ֆինանսների նախարարություն և կնքել պայմանագրեր:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ վարկը տրամադրվում է 25 տարով, տարին 1% տոկոսադրույքով, մարումն սկսվում է 3-րդ տարվանից: Վարկի գումարը, կախված վարկի օգտագործման նպատակից, 2-5մլն դրամ է: Բնակարանային պայմանները բարելավելու համար 2000- 2009թթ. աջակցություն է ստացել 192 անձ: Յուրաքանչյուր տարի բռնադատվածների վարկավորման համար պետական բյուջեից տրամադրվում է 150մլն դրամ, որը բավարարում է 30-35 քաղաքացու, իսկ 2009թ. պետբյուջեից հատկացվել է 200 մլն դրամ, որով վարկ կարող են ստանալ 46 քաղաքացիներ, ովքեր 2004 և 2005թթ. դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով` արդեն հատկացվել է 74 մլն դրամ:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply