ԱՄՆ-ի ցամաքային ուժի մուտքը Աֆղանստան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 21:20
Միացյալ Նահանգների զինուժի հրամանատարությունը փաստաթուղթ է նախապատրաստել, որում նշվել է ցամաքային զորքերի գործողությունները պուշտուն ցեղերի տարածքում` Պակիստանի հյուսիս- արևմուտքում:
“New York Times-ի տեղեկացմամբ` հատուկ գործողությունները Աֆղանստանի պատերազմում փաստացի նոր ճակատ են բացում; Բանակային այս փաստաթուղթը սպասում է Բարաք Օբամայի հավանությանը:
Ամերիկյան մարտական ակտիվությունը Պակիստանում նշանակում է պատերազմի երկարաձգում ևս 9 տարով: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ անօդաչու սարքերի օգնությամբ ռազմական հարվածներ է հասցնում Պակիստանի հուսիսարևմտյան տարածքին; Այս առումով` պաշտոնական Պակիստանը բողոքներ է ներկայացրել` համոզելով, որ օդային հարվածների եթարկվում են խաղաղ բնակիչները: Սա ևս մեկ անգամ ընդգծում է Օբամայի դժգոհությունը Պակիստանի կառավարության հանդեպ, որ անբավարար են պայքարում ահաբեկչության դեմ Աֆղանստանի հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով: Իսկ Պակիստանի արտաքին գործերի նախարար Աբդուլ Բասիտը անօդաչու սարքեր հարձակումը անարդյունավետ է որակում և համարում է, որ սա երկրի ինքիշխանության խախտում է: Սա կարող է Պակիստանի ժողովրդի զայրույթն առաջացնել և հանգեցնել հակակառավարական գործողությունների և առճակատման; Ի դեպ, Վաշնգտոնը Պակիստանի գործող կառավարությունը<<անհուսալի դաշնակից է>> համարում: ԱՄՆ_ ջանում է իր դիրքերը ամրակայել: <<Ամերիկան պետք է վստահ լինի, որ ահաբեկիչները չեն տապալի Պակիստանի կառավարությանը և իրենց հսկողության տակ չեն առնի այս երկրի միջուկայի զենքը>>,- կիրակի հայտարարել է ԱՄՆ-ի փոխախագահ Ջո Բայդենը Էն ԲԻ ՍԻ հեռուստաալիքին: Նոյեմբերի վերջին Իսլամաբադը մերժել է Վաշինգտոնի հայցը` իր տարածքում ամերիկյան անօդաչու սարքերի գործողությունների ընդլայնման վերաբերյալ: Փաստացի` վերջին գործողությունները ենթադրում են ԱՄՆ-ի ցամաքային ուժերի մուտք այս տարածաշրջան:






Facebook
Tweet This
Email This Post
