ԱՄՆ-ում և Ճապոնիայում սկսեցին Nissan Leaf էլեկտրամեքենայի վաճառքը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 21, 2010 20:48
Nissan Leaf-ը համարվում է 2011թ.ավտոմեքենա: Եվրոպական շուկա նա մուտք կգործի փետրվարին,բայց հայտնի չէ ,թե Ռուսաստան երբ կհասնի:
Ավտոմոբիլային արտադրության ապագան առանց ձայնի շարժիչն է և էլեկտրոնային մեղեդիով մեքենան միացնելը: Մեքենան շարժվում է էլեկտրական շարժիչով:
“Ниссан Мотор Рус” ընկերության հասարակական կապերի տնօրեն Տատյանա Նատարովան ասում է,որ դա ամբողջովին էլեկտրական զանգվածային ավտոմեքենա է:
Շրջակա միջավայրի համար նա լիովին անվտանգ է , բայց երկարատև ճանապարհ այդ մեքենայով գնալ չի հաջողվի: Մարտկոցների հզորությունը թույլ կտա միայն քշել 170 կիլոմետր. դա իսկական քաղաքի մեքենա է :
Դիտվել է 2136 անգամ: