Աշխատանքային այց Սանկտ Պետերբուրգ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 21, 2010 19:55
Վաղը` դեկտեմբերի 22-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ:
Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Դիտվել է 1882 անգամ:





Facebook
Tweet This