Երևանի կենդանաբանական այգում այս տարի ծնվել է 45 կենդանի

Օրվա լուր | | July 29, 2009 13:47

logoԵրևանի կենդանաբանական այգում այս տարի ծնված 45 կենդանիները, ըստ  այգու տնօրեն Սահակ Աբովյանի, իրենց շատ լավ են զգում. այգու 210 տեսակի 2 300 կենդանիներից սերունդ են տվել առյուծը, արջը, այծը, կարապը, եղնիկը ու ևս մի քանի այլ կենդանիներ:

Այգու տնօրինությունը կենդանիների կացարանի վիճակը լավ է համարում, միայն փղի վանդակի վերանորոգման աշխատանքներն են  հետաձգվել  որոշ ժամանակով` ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:

Աշնանը կենդանաբանական այգին կհամալրվի  պարսկական և սև էգ հովազներով: «Մեծ հավանականությամբ կենդանիները կբերվեն Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից»,-«Արմենպրես»-ին ասել է Աբովյանը:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply