WikiLeaks: ԱՄՆ, Իսրայելը և ՖԱԹԱՀ-ը միավորվել են ընդդեմ ՀԱՄԱՍ-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2010 16:32

WikiLeaks -ի հրապակումների համաձայն` Իսրայելի հատուկ ծառայությունները և ՖԱԹԱՀ  շարժումը, որը հսկում է Պաղեստինի Ինքնավարության տարածքների մի մասը, աշխատանքային սերտ հարաբերություններ են հաստատել 2007 թվականին, երբ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում վերցրեց հսկողությունը: Իսրայելի ներքին անվտանգության ծառայության պետ Յուվալ Դիսկինը ասել է, թե Մահմուդ Աբբասի հատուկ ծառայությունները իրենց հետախուզական տվյալներով կիսվում են իսրայելացի գործընկերների հետ: Դիսկինը պատմել է նաև , որ ՖԱԹԱՀ շարժման պաշտոնատար անձինք կոչ են արել Իսրայելին` ռազմական գործողություններ անցկացնել Գազայի հատվածում, երբ այս տարածքը հսկում էր ՀԱՄԱՍ-ը, սակայն ցամաքային գործողությունները Գազայի հատվածում իրականացվեցին միայն 2009 թվականին:
WikiLeaks-ի փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ-ն առաջարկել է Իսրայելին օգնել ՖԱԹԱՀ-ին` ՀԱՄԱՍ-ի դեմ զինյալ պայքարում: Դիսկինը մասնավորապես աջակցել է այդ գաղափարը, սակայն նշել է շարժման վատ կազմակերպվածությունը և զգուշավորություն է հայտնել, որ ՖԱԹԱՀ-ը վատ կազմակերպված կառույց է, իսկ նրա առաջնորդ ՄահմուդԱբբասը պատրաստվում է անցնել կենսաթոշակի:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply