Թուրք ընդդիմադիրները Էրդողանին դավաճան են համարում
ԱՇԽԱՐՀՈՒՄ | ankakh | մայիսի 28, 2009 17:04
«Դա դավաճանության սովորական օրինակ է»,- հայտարարել է Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին` ակնարկելով վարչապետ Էրդողանի` մի քանի օր առաջ արած հայտարարությունը` անցյալում երկրում իրականացված էթնիկ զտումների վերաբերյալ: Բահչելին դավաճան է որակել Էրդողանին, որովհետև, ըստ նրա, նա հարցականի տակ է դնում Լոզանի պայմանագիրը, ցավում է Անկախության համար մղված պայքարի հաջողության համար և անիծում է Թուրքիայի պատմությունը: Նմանատիպ պիտակավորումներ են հասցեագրել նաև ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցության նախագահն ու պատգամավորները:
Hurriyet
Դիտվել է 1155 անգամ:





Facebook
Tweet This