Corriere della Sera.Ճապոնիան վերազինվում է.«Չինաստանը սպառնալիք է Արևելյան Ասիայի համար»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2010 15:50

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը Իվոդզիմ կղզիներ այցելելուց հետո փաստաթուղթ է տարածել ազգային պաշտպանության ծրագրային ուղղությունների մասին: Ազգային պաշտպանության զարգացման նախագիծը ենթադրում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի ամրապնդում, որը այսօր թվով և հանդերձավորվածությամբ գերազանցում է Մեծ Բրիտանիայի զինուժին: Մատնանշվում է 2 սպառնալիք.Հյուսիսային Կորեան, ինչպես նաև Չինաստանը, որը միջազգային հանրության մտահոգությունն է առաջացնում` թափանցիկության բացակայության պատճառով: Պեկինը արձագանքել է «Մենք ոչ ոքի չենք սպառնում»:Սակայն երեկ հրապարակված ծրագիրը համարվում է դարակազմիկ շրջադարձ երկրի համար, որի Սահմանադրությունը գրված է ամերիկյան կաղապարով, և ողջ հետպատերազմյան շրջանը բնութագրվում է որպես «պացիֆիստական»:Տպավորություն է ստեղծվում, որ Սեպտեմբերյան դիվանագիտական ճգնաժամը` կապված  Սենկակու կղզու մոտ չինական ձկնորսական նավի կալանման հետ, շատ բան է փոխել: «Հարկ է զինվել».,- ասում է Տոկիոն, որովհետև Չինաստանը զինվում է և վախ է առաջացնում: Ըստ որում` ԱՄՆ-ի հետ դաշինքը համարվում է Ճապոնիայի անվտանգության և խաղաղության անբաժան մասը:Գլխավոր ուղղությունները նախատեսում են 280 միլիարդ դոլար 5 տարիների համար: Տոկիոն մտադիր է փոխել առաջնությունները. ցամաքային զորքի կրճատում, ռազմաօդային և ռազմածովային ուժերի ամրապնդում, հակահրթիռային պաշտպանության համակարգերի կրկնապատկում, սուզանավերի, կործանիչների թվի ավելացում: Corriere della Sera.-ի լրագրողը հայտնում է, որ Օկինավա կղզուց հարավ գտնվող տարածքը, որը վիճահարույց է Չինաստանի հետ հարաբերությունների հարթույթի վրա, սուր է ընկալվում: «Չինական տնտեսության զարգացումը ներկայացնում է մեծ հնարավորություններ նաև Ճապոնիայի համար: Միաժամանակ` , երբ Տոկիոն բարեկամանում է Ավստրալիայի, Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների հետ, Չինաստանի վարչապետ Վենցզյաբաոն երեկ այցելել է Պակիստան, որը համարվում է Չինաստանի վաղեմի դաշնակիցը, լարվածությունը պահպանվում է»,- նշում է մեկնաբանը:

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply