ԱՄՆ-ի անվտանգության ցանցում 162 հազար մարդ կասկածելի անձանց ցուցակում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 21, 2010 14:41

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 11 տարի անց Միացյալ Նահանգներում կազմավորվել է ներքին անվտանգության հսկայական կառույց: The Washington Post-ի դիտարկմամբ` այդ համակարգը ամենախոշորն է և ամենակատարելագործվածը ԱՄՆ-ի պատմության մեջ: Սա հավաքում է և պահպանում տեղեկատվություն` հազարավոր օրինավոր ամերիկացիներիմ ասին, ում գործողությունները ոմն  անձի կարող էին կասկածելի թվալ: Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և Իսրայելի` ԱՄՆ-ում բնակչության հսկողությունը պետական նոր մակարդակի է հասել: Ընդ որում` այդ համակարգը փակ և գաղտնի է:  Հրատարակության նյութերում տեղեկացվում է, որ անվտանգության ցանցը կազմված է 4058 դաշնային ենթակառույցներից: Ավելի քան 935-ը կազմավորվել է միայն Սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: Անվտանգության կառույցներում 162 հազար մարդ կասկածելի  անձանց ցուցակում է:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply